Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դատապարտել Իսրայելի գործողությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177770-Սիրիան_կոչ_է_արել_ՄԱԿ_ի_անվտանգության_խորհրդին_դատապարտել_Իսրայելի_գործողությունները
Սիրիան նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և գլխավոր քարտուղարին` պահանջելով դատապարտել Դամասկոսի արվարձանին Իսրայելի հասցրած հրթիռային հարվածները։ Այս մասին հայտնում է SANA-ն՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2022 15:25 Asia/Tehran
  • Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դատապարտել Իսրայելի գործողությունները

Սիրիան նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և գլխավոր քարտուղարին` պահանջելով դատապարտել Դամասկոսի արվարձանին Իսրայելի հասցրած հրթիռային հարվածները։ Այս մասին հայտնում է SANA-ն՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ին։

Հուլիսի 22-ի գիշերը Իսրայելը մի շարք հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձանին Գոլանի գրավյալ բարձունքներից, ինչի հետեւանքով զոհվել են սիրիացի երեք զինծառայողներ, ևս յոթը վիրավորվել են:

«ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իսրայելի ագրեսիայի դադարեցման վերաբերյալ որևէ միջոց չկիրառելը, ինչպես նաև նման գործողությունների դատապարտման բացակայությունը վկայում են Անվտանգության խորհրդի անգործության մասին»,- ասված է հայտարարության մեջ:

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին հիշեցրել է, որ Դամասկոսն իրեն պատասխան գործողությունների իրավունք է վերապահում այն միջոցներով, որոնք անհրաժեշտ կհամարի միջազգային իրավունքի շրջանակում:

armeniasputnik.am