Անկարայի վտանգավոր խաղը. Թուրքիան հարձակվել է հյուսիսային Իրաքի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177784-Անկարայի_վտանգավոր_խաղը._Թուրքիան_հարձակվել_է_հյուսիսային_Իրաքի_վրա
Ուրբաթ օրը լրատվական աղբյուրները հայտնել են Իրաքի Դոհուկ նահանգի Ալ-Ամադիե շրջանի վրա թուրքական կործանիչների հարձակման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2022 04:56 Asia/Tehran
  • Անկարայի վտանգավոր խաղը. Թուրքիան հարձակվել է հյուսիսային Իրաքի վրա

Ուրբաթ օրը լրատվական աղբյուրները հայտնել են Իրաքի Դոհուկ նահանգի Ալ-Ամադիե շրջանի վրա թուրքական կործանիչների հարձակման մասին:

Հարձակման  վանսների և զոհերի մասին մանրամասներ չեն հրապարակվել։

Չորեքշաբթի օրը նույնպես,  Դոհուկ նահանգում զբոսաշրջային կենտրոնի վրա Թուրքիայի բանակի իրականացրած հրետանային հարձակման հետևանքով զոհվել էր առնվազն 9 խաղաղ բնակիչ, ևս 31-ը վիրավորվել էր։

Դատապարտելով հարձակումն Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմին հայտարարել է, որ Բաղդադն իրեն իրավունք է վերապահում պատասխանել թուրքական ագրեսիային։

Իրաքի նախագահի գրասենյակը, դատապարտելով Հյուսիսային Իրաքում թուրքական ագրեսիան, հայտարարել է, որ դա Բաղդադի ինքնիշխանության  և միջազգային օրենքների ու կանոնակարգերի ակնհայտ խախտում է և հակասում է բարիդրացիական հարաբերությունների սկզբունքներին։ .