Մոսադ. Իրանը որևէ դեր չի ունեցել հրեական կենտրոնի պայթյունի միջադեպում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177830-Մոսադ._Իրանը_որևէ_դեր_չի_ունեցել_հրեական_կենտրոնի_պայթյունի_միջադեպում
Գործողության մեջ կասկածվում էին Իրանը և Հեզբոլլահը: Միջադեպի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իրանը հերքել է այն պնդումները, որ Բուենոս Այրեսի դեպքում իր դիվանագետները ներգրավված են եղել գործողության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2022 14:27 Asia/Tehran
  • Մոսադ. Իրանը որևէ դեր չի ունեցել հրեական կենտրոնի պայթյունի միջադեպում

Գործողության մեջ կասկածվում էին Իրանը և Հեզբոլլահը: Միջադեպի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իրանը հերքել է այն պնդումները, որ Բուենոս Այրեսի դեպքում իր դիվանագետները ներգրավված են եղել գործողության մեջ:

Էթեմադ թերթի հաղորդմամբ՝ ըստ Մոսադի հետաքննության տվյալների Իրանի իշխանությունները ոչ մի դեր չեն ունեցել հրեական կենտրոնի պայթյունի գործում։

The New York Times-ը ուրբաթ օրը հրապարակել է Մոսադի գործի մանրամասները։

Զեկույցում նշվում է, որ գործողությունն իրականացվել է առանց Իրանի կամ տեղի բնակիչների անմիջական օգնության։

Մոսադի զեկույցի ստույգ թվականը անհայտ է:

The New York Times-ը նշում է, որ Մոսադի գործը կազմվել է գործակալների տեղեկատվության, կասկածյալների հարցաքննությունների, հսկողության և գաղտնալսումների հիման վրա։

Հրեական կենտրոնի պայթյունը ահաբեկչական գործողություն էր, որը տեղի է ունեցել 1994 թվականի հուլիսի 18-ին: Պայթյունի հետևանքով զոհվել է ընթացքում Արգենտինայի 85 հրեա քաղաքացի, ավելի քան 300 մարդ վիրավորվել է։

Իսրայելի պաշտոնյաները գործողության մեջ մեղադրել են Իրանին և Լիբանանի Հեզբոլլահին: