Թուրքիան կրկին հարձակում է իրականացրել Սիրիայի տարածքի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177858-Թուրքիան_կրկին_հարձակում_է_իրականացրել_Սիրիայի_տարածքի_վրա
Թուրքական ուժերը հերթական անգամ հրետանիով և ականանետերով հրթիռակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող շրջանները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2022 07:55 Asia/Tehran
  • Թուրքիան կրկին հարձակում է իրականացրել Սիրիայի տարածքի վրա

Թուրքական ուժերը հերթական անգամ հրետանիով և ականանետերով հրթիռակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող շրջանները։

Սիրիական պաշտոնական լրատվական գործակալության (SANA) հաղորդման համաձայն՝ թուրքական զինուժը թիրախավորել է Ալ-Հասաքայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբուրասին քաղաքի շրջակայքի բոլոր գյուղերը։

Այս հարձակման հնարավոր վնասների մասին լրացուցիչ տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։

Այս երկրի հյուսիսային շրջաններում բնակվող Սիրիայի քաղաքացիները, որոնք հոգնել են Թուրքիայի շարունակական սպառնալիքներից և վարձկանների գործողություններից, բազմիցս ցույցերի միջոցով պահանջել են թուրք զինվորականներից և նրանց վարձկաններից հեռանալ իրենց երկրից:

Սիրիայի կառավարությունը բազմիցս բողոքել է Սիրիայում թուրքական ռազմական ներկայության դեմ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio