Ահաբեկչական հարձակում Սիրիայում եկեղեցու բացման արարողության ժամանակ
Սիրիայի Համա քաղաքի արվարձաններում կրոնական արարողության ժամանակ ահաբեկչական տարրերի հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 11-ը։
Սիրիայում ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Համայի արվարձանում գտնվող Ալ-Սուկայլաբիայի քաղաքում տեղի ունեցած մեծ հավաքը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, տասնմեկը վիրավորվել:
Հաղորդման համաձայն, մարդիկ հավաքվել են այս քաղաքում Սուրբ Սոֆիա եկեղեցու բացման համար։
Մյուս կողմից, թուրքական ուժերը թիրախ են դարձրել Հասաքա նահանգի հյուսիս-արեւմտյան շրջանում գտնվող Աբուրասին քաղաքի շրջակայքի բոլոր գյուղերը, որի հետևանքով երեք մարդ է վիրավորվել և մի քանի բնակարաններ ավերվել են:
«Ալ-Մայադին» ցանցը հաղորդել է Սիրիայի հյուսիսում Թուրքիային կից զինյալների նոր հարձակման և մի շարք խաղաղ բնակիչների մահվան և վիրավորվելու մասին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս հինգը վիրավորվել: