Թուրքիան ռազմական նոր շտաբ է կառուցել Իրաքի Դոհուկ քաղաքում
Իրաքի հյուսիսային շրջանների դեմ Թուրքիայի իրականացրած գործողություններից հետո, թուրք զինվորները Դոհուկ քաղաքում նոր ռազմական շտաբ են կառուցել։
Թուրքիայի բանակն այսօր կեսօրին Դոհուկ նահանգի հյուսիսում գտնվող «Ալ-Էմադիա» քաղաքի սահմանին նոր ռազմական շտաբ է կառուցել։
Թուրքիան Իրաքի Քուրդիստանի սահմանային շրջաններում բազմաթիվ ճամբարներ ունի, որոնց մի մասը կառուցել է 1990-ականներին։ Դոհուկում Թուրքիային են պատկանում «Բամերնի», «Սիրի», «Ալ-Էմադիա» ճամբարները։
Չորեքշաբթի երեկոյան իրաքյան լրատվական աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի բանակը հարձակվել է Իրաքի հյուսիսային շրջանների վրա և հրետանակոծել Իրաքի Քուրդիստանի Դոհուկ նահանգում գտնվող Զախո քաղաքի հանգստավայրերից մեկը։ Հարձակման հետևանքով Իրաքի 9 քաղաքացի զոհվել, ևս 31-ը վիրավորվել է։