Թուրքիան ռազմական նոր շտաբ է կառուցել Իրաքի Դոհուկ քաղաքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177890-Թուրքիան_ռազմական_նոր_շտաբ_է_կառուցել_Իրաքի_Դոհուկ_քաղաքում
Իրաքի հյուսիսային շրջանների դեմ Թուրքիայի իրականացրած գործողություններից հետո, թուրք զինվորները Դոհուկ քաղաքում նոր ռազմական շտաբ են կառուցել։
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հուլիս 24, 2022 14:42 Asia/Tehran
  • Թուրքիան ռազմական նոր շտաբ է կառուցել Իրաքի Դոհուկ քաղաքում

Իրաքի հյուսիսային շրջանների դեմ Թուրքիայի իրականացրած գործողություններից հետո, թուրք զինվորները Դոհուկ քաղաքում նոր ռազմական շտաբ են կառուցել։

Թուրքիայի  բանակն այսօր կեսօրին Դոհուկ նահանգի հյուսիսում գտնվող «Ալ-Էմադիա» քաղաքի սահմանին նոր ռազմական շտաբ է կառուցել։

Թուրքիան Իրաքի Քուրդիստանի սահմանային շրջաններում բազմաթիվ ճամբարներ ունի, որոնց մի մասը կառուցել է 1990-ականներին։ Դոհուկում Թուրքիային են պատկանում «Բամերնի», «Սիրի», «Ալ-Էմադիա» ճամբարները։

Չորեքշաբթի երեկոյան իրաքյան լրատվական աղբյուրները հայտնել են, որ  Թուրքիայի բանակը հարձակվել է  Իրաքի հյուսիսային շրջանների վրա և հրետանակոծել  Իրաքի Քուրդիստանի  Դոհուկ նահանգում գտնվող Զախո  քաղաքի հանգստավայրերից մեկը։ Հարձակման հետևանքով  Իրաքի 9 քաղաքացի  զոհվել, ևս 31-ը վիրավորվել է։