Իրաքն ուժեղացնում է Թուրքիայի հետ սահմանի վերահսկողությունը
Իրաքի միացյալ օպերատիվ շտաբի հրամանատարների պատվիրակությունն այսօր մեկնել է Թուրքիայի հետ սահմանային զրո գոտի և ծանոթացել իրավիճակին: Այցը կատարել են միացյալ շտաբի հրամանատարի տեղակալը, բանակի գործողությունների հրամանատարի տեղակալը և բանակի հրամանատարը։
Իրաքի վարչապետի գրասենյակի հետ կապված «Ալ-Ալամ Ալ Ամնի» կայքը գրել է.«Զախո սահմանային շրջանում բանակի բարձրաստիճան հրամանատարների ներկայությունն իրականացվել է Թուրքիայի հետ սահմանին իրաքյան ավելի մեծ թվով սահմանապահ ուժերի տեղակայման նպատակով»։
Թուրքիայի հետ սահմանային զրո կետում Իրաքի ռազմական բարձրաստիան պատվիրակության այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցած կիրակի օրը Իրաքի բանակի միացյալ շտաբի պետ Աբդոլ Ամիր Ռաշիդ Յարալլահն ասել էր.«Թուրք զորայինները շատ տարածքներ են օկուպացրել և Իրաքի տարածքում նրանց զորակայանների քանակն ավելացել է՝ ահսնելով 100-ի»:
Վերջին տարիների ընթացքում Թուրքիան բազմիցս ոտնձգություն է կատարել Իրաքի տարածքների դեմ՝ Քուրդստանի բանվորական կուսակցության գործակալներին ճնշելու պատրվակով: