Իրաքն ուժեղացնում է Թուրքիայի հետ սահմանի վերահսկողությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i178004-Իրաքն_ուժեղացնում_է_Թուրքիայի_հետ_սահմանի_վերահսկողությունը
Իրաքի միացյալ օպերատիվ շտաբի հրամանատարների պատվիրակությունն այսօր մեկնել է Թուրքիայի հետ սահմանային զրո գոտի և ծանոթացել իրավիճակին: Այցը կատարել են միացյալ շտաբի հրամանատարի տեղակալը, բանակի գործողությունների հրամանատարի տեղակալը և բանակի հրամանատարը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2022 13:05 Asia/Tehran
  • Իրաքն ուժեղացնում է Թուրքիայի հետ սահմանի վերահսկողությունը

Իրաքի միացյալ օպերատիվ շտաբի հրամանատարների պատվիրակությունն այսօր մեկնել է Թուրքիայի հետ սահմանային զրո գոտի և ծանոթացել իրավիճակին: Այցը կատարել են միացյալ շտաբի հրամանատարի տեղակալը, բանակի գործողությունների հրամանատարի տեղակալը և բանակի հրամանատարը։

Իրաքի վարչապետի գրասենյակի հետ կապված «Ալ-Ալամ Ալ Ամնի» կայքը գրել է.«Զախո սահմանային շրջանում բանակի բարձրաստիճան հրամանատարների ներկայությունն իրականացվել է Թուրքիայի հետ սահմանին իրաքյան ավելի մեծ թվով սահմանապահ ուժերի տեղակայման նպատակով»։

Թուրքիայի հետ սահմանային զրո կետում Իրաքի ռազմական բարձրաստիան պատվիրակության այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցած կիրակի օրը Իրաքի բանակի միացյալ շտաբի պետ Աբդոլ Ամիր Ռաշիդ Յարալլահն ասել էր.«Թուրք զորայինները շատ տարածքներ են օկուպացրել և Իրաքի տարածքում նրանց զորակայանների քանակն ավելացել է՝ ահսնելով 100-ի»:

Վերջին տարիների ընթացքում Թուրքիան բազմիցս ոտնձգություն է կատարել Իրաքի տարածքների դեմ՝ Քուրդստանի բանվորական կուսակցության գործակալներին ճնշելու պատրվակով: