Պաղեստինցի բանտարկյալի տունը սիոնիստների կողմից պայթեցվել է. 4 մարդ է վիրավորվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i178012-Պաղեստինցի_բանտարկյալի_տունը_սիոնիստների_կողմից_պայթեցվել_է._4_մարդ_է_վիրավորվել
Երեքշաբթի առավոտյան սիոնիստ զինվորները պայթեցրել են պաղեստինցի բանտարկյալ Յահյա Մարաի տունը, ինչի արդյունքում 4 մարդ է վիրավորվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2022 13:58 Asia/Tehran

Երեքշաբթի առավոտյան սիոնիստ զինվորները պայթեցրել են պաղեստինցի բանտարկյալ Յահյա Մարաի տունը, ինչի արդյունքում 4 մարդ է վիրավորվել։

Յահյա Մարաին ապրիլին մեկ այլ պաղեստինցի մարտիկի հետ նահատակական գործողություն է իրականացրել Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում գտնվող  Արիել սիոնիստական ​​բնակավայրում։

Ավելի վաղ Սիոնիստական ​​ռեժիմի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը թշնամական քայլով հրամայել էր ավերել գրավյալ տարածքներում նահատակական գործողություններ իրականացնող պաղեստինցիների տները։

Բենեթը հայտարարել էր, որ այս որոշումն ընդունվել է պաղեստինյան նահատակական գործողությունների ակտիվացումից հետո։

Նա նաեւ հրամայել էր Հորդանան գետի արեւմտյան ափում բնակվող նահատակական գործողություններ իրականցնող պաղեստինցիներին արտաքսել Գազայի հատված։