Հաքերները սիոնիստական ​​կայքերում հրապարակել են նահատակ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i178042-Հաքերները_սիոնիստական_կայքերում_հրապարակել_են_նահատակ_Ղասեմ_Սոլեյմանիի_լուսանկարը
Իրաքի հաքերային խումբը կոտրել է Սիոնիստական ​​ռեժիմի մի քանի առևտրային կայքեր և հրապարակել ԻՀԿՊ «Ղոդս» ստորաբաժանման նահատակ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարը և «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման օրհներգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2022 04:34 Asia/Tehran
  • Հաքերները սիոնիստական ​​կայքերում հրապարակել են նահատակ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարը

Իրաքի հաքերային խումբը կոտրել է Սիոնիստական ​​ռեժիմի մի քանի առևտրային կայքեր և հրապարակել ԻՀԿՊ «Ղոդս» ստորաբաժանման նահատակ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարը և «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման օրհներգը:

Երեքշաբթի օրը «Ալ-Թահերե»  հաքերային խումբը կոտրել է երեք սիոնիստական ​​ընկերությունների կայքերը և դրանց առաջին էջերում  տեղադրել  Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարը և «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման օրհներգը:

Սիոնիստական ​​Yediot Aharanot թերթի կայքը հաստատել է հաքերային  հարձակման մասին լուրը և գրել, որ «Ալ-Թահերե» խմբավորումը մի քանի ամիս առաջ նույնեպս կոտրել էր Սիոնիստական ռեժիմի ​​օդանավակայանի կազմակերպության կայքը։

Հաքերներն այս հարձակման ժամանակ կոտրել են էլեկտրոնային պահեստամասերի վաճառքի և առցանց գնումների ոլորտում ակտիվ յոթ ընկերությունների կայքերը: