Իրաքի վարչապետ Ալ-Քազեմին պահանջել է ցուցարարներին հեռացնել Բաղդադի Կանաչ գոտուց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i178120-Իրաքի_վարչապետ_Ալ_Քազեմին_պահանջել_է_ցուցարարներին_հեռացնել_Բաղդադի_Կանաչ_գոտուց
Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմին պահանջել է ցուցարարներին հեռացնել Բաղդադի Կանաչ գոտուց
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2022 04:09 Asia/Tehran

Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմին պահանջել է ցուցարարներին հեռացնել Բաղդադի Կանաչ գոտուց

Տասնյակ իրաքցիներ մտել են Բաղդադի Կանաչ գոտի՝ բողոքելու վարչապետի պաշտոնում  Մուհամեդ Շիա ալ Սուդանիի  թեկնածությունն առաջադրելու դեմ։

ԶԼՄ-ները հաղորդել են, որ  ցուցարարները սկզբում հավաքվել են Բաղդադի Թահրիր հրապարակում, ապա շարժվել դեպի Կանաչ գոտի։

Արաբական որոշ աղբյուրներ հայտարարեցին, որ ցուցարարները Սադր շարժման կողմնակիցներ են։

Ավելի վաղ  Մուհամեդ Շիա Ալ-Սուդանին  շիաների համակարգող խորհրդի կողմից առաջադրվել էր որպես Իրաքի վարչապետի թեկնածու։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Կանաչ գոտում բողոքարարների հավաքվելուց հետո, Իրաքի վարչապետ և ԶՈՒ գլխավոր հրամանատար Մուստաֆա Ալ-Քազեմին կոչ է արել ցուցարարներին անհապաղ լքել Կանաչ գոտին: Նա հայտարարել է. «Անվտանգության ուժերը պատրաստ են աջակցել կառավարությանը՝   դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգության պահպանության  և կարգուկանոնի ցանկացած խաթարում կանխելու հարցում»: