Իրաքի հյուսիսում հրետակոծության Է ենթարկվել թուրքական ռազմակայանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i178146-Իրաքի_հյուսիսում_հրետակոծության_Է_ենթարկվել_թուրքական_ռազմակայանը
Հուլիսի 28-ին հրետանային արկ Է հարվածել թուրքական ռազմակայանին Իրաքի Դահուքի նահանգի Բամառնի քաղաքի շրջանում, որը գտնվում Է երկրի հյուսիսում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2022 13:07 Asia/Tehran
  • Իրաքի հյուսիսում հրետակոծության Է ենթարկվել թուրքական ռազմակայանը

Հուլիսի 28-ին հրետանային արկ Է հարվածել թուրքական ռազմակայանին Իրաքի Դահուքի նահանգի Բամառնի քաղաքի շրջանում, որը գտնվում Է երկրի հյուսիսում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է SHAFAQ News լրատվական պորտալը՝ վկայակոչելով անվտանգության տեղի ծառայությունների մի աղբյուր: Պորտալի տվյալներով՝ արկը պայթել Է ռազմակայանից ոչ հեռու, ինչը բռնկում Է առաջացրել: Պատահարի վայր են մեկնել շտապ օգնության մեքենաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: