Իսլամական համագործակցության կազմակերպության դիրքորոշումը Սիոնիստական ռեժիմի ավանաշինության մասին
Իսլամական համագործակցության կազմակերպությունը դատապարտել է Ղոդս քաղաքի հարավում գտնվող Սովար Բահր շրջանի հողերում բռնազավթիչ սիոնիստական կաբինետի որոշումը՝ 1446 նոր բնակելի միավոր կառուցելու վերաբերյալ:
Ըստ Al-Nashrah-ի զեկույցի, Իսլամական համագործակցության կազմակերպությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ ավանաշինության քաղաքականությունը միջազգային օրենքների և այս կապակցությամբ ՄԱԿ-ի բանաձևերի, հատկապես Անվտանգության խորհրդի թիվ 2334 բանաձևի ակնհայտ խախտում է:
Իսլամական համագործակցության կազմակերպությունը միջազգային հանրությանը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրավիրել է նման բանաձևերի կատարման պատասխանատվությունը ստանձնելու և պահանջել է, որ այս ռեժիմը դադարեցնի Պաղեստինի ժողովրդի դեմ ագրեսիան:
Երեքշաբթի օրը իսրայելական օկուպանտները հայտարարեցին 1446 նոր բնակելի միավոր կառուցելու իրենց նախնական համաձայնության մասին։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio