Իսլամական համագործակցության կազմակերպության դիրքորոշումը Սիոնիստական ​​ռեժիմի ավանաշինության մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i178164-Իսլամական_համագործակցության_կազմակերպության_դիրքորոշումը_Սիոնիստական_ռեժիմի_ավանաշինության_մասին
Իսլամական համագործակցության կազմակերպությունը դատապարտել է Ղոդս քաղաքի հարավում գտնվող Սովար Բահր շրջանի հողերում բռնազավթիչ սիոնիստական ​​կաբինետի որոշումը՝ 1446 նոր բնակելի միավոր կառուցելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2022 14:21 Asia/Tehran
  • Իսլամական համագործակցության կազմակերպության դիրքորոշումը Սիոնիստական ​​ռեժիմի ավանաշինության մասին

Իսլամական համագործակցության կազմակերպությունը դատապարտել է Ղոդս քաղաքի հարավում գտնվող Սովար Բահր շրջանի հողերում բռնազավթիչ սիոնիստական ​​կաբինետի որոշումը՝ 1446 նոր բնակելի միավոր կառուցելու վերաբերյալ:

Ըստ Al-Nashrah-ի զեկույցի, Իսլամական համագործակցության կազմակերպությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ ավանաշինության քաղաքականությունը միջազգային օրենքների և այս կապակցությամբ ՄԱԿ-ի բանաձևերի, հատկապես Անվտանգության խորհրդի թիվ 2334 բանաձևի ակնհայտ խախտում է:

Իսլամական համագործակցության կազմակերպությունը միջազգային հանրությանը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրավիրել է նման բանաձևերի կատարման պատասխանատվությունը ստանձնելու և պահանջել է, որ այս ռեժիմը դադարեցնի Պաղեստինի ժողովրդի դեմ ագրեսիան:

Երեքշաբթի օրը իսրայելական օկուպանտները հայտարարեցին 1446 նոր բնակելի միավոր կառուցելու իրենց նախնական համաձայնության մասին։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio