Իրաքում տարաձայնությունները լուծելու համար իշխանությունները կարևորում են երկխոսության անհրաժեշտությունը
Քաղաքական իրավիճակնը Իրաքում օրեցօր ավելի է բարդանում, քանի որ Խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից, ինչպես նաև Սադր շարժման քաղաքական գործընթացներից դուրս գալուց շուրջ ութ ամիս անց երկրի քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ նոր կառավարության ձևավորման և նախագահի ու վարչապետի ընտրության շուրջ:
Կիրակի օրը, Իրաքի Բարձրագույն դատական խորհրդի տեղեկատվական բազան իր զեկույցում հայտնել է, որ Իրաքի վարչապետ Մոսթաֆա ալ Քազեմին հանդիպել է այդ երկրի Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Ֆաեղ Զիդանի հետ։
Այս հանդիպմանը երկու կողմերը վերանայել են Իրաքի կառավարության գործողությունները, պաշտպանելու Իրաքի Բարձրագույն դատական խորհրդի շենքը և բոլոր քաղաքական հոսանքներին կոչ են արել իրենց տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով և հարգել օրենքը։
Շաբաթ օրը Սադր շարժման կողմնակիցները չորս օրվա ընթացքում երկրորդ անգամ մտել են Բաղդադի կենտրոնում գտնվող Կանաչ գոտի և նստադուլ են արել խորհրդարանում։
Այս ակցիան արժանացել է իրաքյան կուսակցությունների, կոալիցիաների և իշխանությունների արձագանքին, և նրանք լարվածության աճից խուսափելու և քաղաքական տարաձայնությունները լուծելու համար ընդգծել են երկխոսության անհրաժեշտությունը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio