Իրաքում տարաձայնությունները լուծելու համար իշխանությունները կարևորում են երկխոսության անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i178294-Իրաքում_տարաձայնությունները_լուծելու_համար_իշխանությունները_կարևորում_են_երկխոսության_անհրաժեշտությունը
Քաղաքական իրավիճակնը Իրաքում օրեցօր ավելի է բարդանում, քանի որ Խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից, ինչպես նաև Սադր շարժման քաղաքական գործընթացներից դուրս գալուց շուրջ ութ ամիս անց երկրի քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ նոր կառավարության ձևավորման և նախագահի ու վարչապետի ընտրության շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2022 08:06 Asia/Tehran
  • Իրաքում տարաձայնությունները լուծելու համար իշխանությունները կարևորում են  երկխոսության անհրաժեշտությունը

Քաղաքական իրավիճակնը Իրաքում օրեցօր ավելի է բարդանում, քանի որ Խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից, ինչպես նաև Սադր շարժման քաղաքական գործընթացներից դուրս գալուց շուրջ ութ ամիս անց երկրի քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ նոր կառավարության ձևավորման և նախագահի ու վարչապետի ընտրության շուրջ:

Կիրակի օրը, Իրաքի Բարձրագույն դատական ​​խորհրդի տեղեկատվական բազան իր զեկույցում հայտնել է, որ Իրաքի վարչապետ Մոսթաֆա ալ Քազեմին հանդիպել է այդ երկրի Բարձրագույն դատական ​​խորհրդի ղեկավար Ֆաեղ Զիդանի հետ։

Այս հանդիպմանը երկու կողմերը վերանայել են Իրաքի կառավարության գործողությունները, պաշտպանելու Իրաքի Բարձրագույն դատական ​​խորհրդի շենքը և բոլոր քաղաքական հոսանքներին կոչ են արել իրենց տարաձայնությունները  լուծել երկխոսության միջոցով և հարգել օրենքը։

Շաբաթ օրը Սադր շարժման կողմնակիցները չորս օրվա ընթացքում երկրորդ անգամ մտել են Բաղդադի կենտրոնում գտնվող Կանաչ գոտի և նստադուլ են արել խորհրդարանում։

Այս ակցիան արժանացել է իրաքյան կուսակցությունների, կոալիցիաների և իշխանությունների արձագանքին, և նրանք լարվածության աճից խուսափելու և քաղաքական տարաձայնությունները լուծելու համար ընդգծել են երկխոսության անհրաժեշտությունը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio