Նասրալլահ. Դիմադրության հրթիռները Սիոնիստական ռեժիմին ստիպեցին ընդունել հրադադարը
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը կիրակի օրը հայտարարել է. «Ակնհայտ է, որ Իսրայելը փորձում է հասնել հրադադարի հաստատման համաձայնության, քանի որ չի կարող դիմակայել հրթիռներին»:
Սեյեդ Հասան Նասրալլահն ասել է. «Ես ընդգծում եմ պատասխան տալու Պաղեստինի քաջությունը, քանի որ եթե նահատակ ալ Ջաբարիի սպանությունը մնար անպատասխան, Սիոնիստական ռեժիմը կշարունակեր իր գործողությունները»:
Նա հավելել է. «Պետք է գովաբանել Գազայի ժողովրդի դիմադրությունն ու կայունությունը»:
Նար խոսքով. «Պաղեստինի Դիմադրությունը, ինչպես Լիբանանում, կարողացավ պաշտպանել իր ժողովրդին և սիոնիստ թշնամուն պարտարդեց նոր պայմաններ»:
Նասրալլահի այս հայտարարությունը հնչել է երկուշաբթի առավոտյան Եգիպտոսի միջնորդությամբ զինադադարի պայմանագրի կնքումից հետո:
Ավելի վաղ, ի պատասխան սիոնիստների հարձակումների, Դիմադրությունը Գազայի հատվածից հրթիռակոծել էր 58 սիոնիստական բնակավայրեր:
Ուրբաթ օրը Սիոնսիտական ռեժիմի կողմից Գազայի հրիթռակոծման հետևանքով նահատակվել են 43 պաղեստինցիներ, այդ թվում՝ 15 երեխաներ, ևս 311-ը վիրավորվել են։