Քաբուլում այրել են ամերիկյան դրոշը
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կայացած բողոքի ցույցի հարյուրավոր մասնակիցները դատապարտել են քաղաքի վրա ամերիկյան ԱԹՍ-ով իրականացված վերջին հարձակումը և հրկիզել ամերիկյան դրոշը:
Ցուցարարները հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկել ու հայտարարել, որ դիմակայելու են ԱՄՆ-ին:
Աֆղնաստանի AVA լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ երկրի դրամափոխների արհմիության անդամները և հարյուրավոր այլ քաղաքացներ, բողոքելով Քաբուլի դեմ վերջին հարձակման կապակցությամբ, այրել են ԱՄՆ-ի դրոշը:
Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությունը, թե հարձակման ընթացքում ոչնչացվել է Էյման Ալ Զավահերին, անհիմն է և դա փաստող որևէ ապացույց չի ներկայացվել:
Աֆղանստանի Առևտրի պալատի ղեկավար Մոհամմադ Յունուս Մոմանդը; ասել է. «Ոչ մեկին թույլ չեն տալիս ներխուժել Աֆղանստանի տարածք»: