Բռնագրավված Պաղեստինում հրդեհ է բռնկվել արդյունաբերական տարածքներից մեկում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i179170-Բռնագրավված_Պաղեստինում_հրդեհ_է_բռնկվել_արդյունաբերական_տարածքներից_մեկում
Բռնագրավված Պաղեստինում հրդեհ է բռնկվել արդյունաբերական տարածքներից մեկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2022 04:18 Asia/Tehran

Բռնագրավված Պաղեստինում հրդեհ է բռնկվել արդյունաբերական տարածքներից մեկում:

Չորեքշաբթի օրը եբրայական լրատվամիջոցները հայտնել են, որ Գազայի հատվածից հյուսիս գտնվող Սդերոտ քաղաքի Շաեր Հանիղհոֆ արդյունաբերական տարածքում խաղալիքների գործարան է հրկիզվել։

Սիոնիստական «Եդիոթ Ահարոնոթ»  ​​թերթի թղթակից  Մատան Ցուրին սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել է, որ հրդեհը մեծ վնաս է պատճառել, սակայն զոհեր չկան։

Հրդեհի պատճառների և վնասի չափերի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:

Հունիսի 11-ին նույնպես եբրայական աղբյուրները հայտնել էին, որ օկուպացված տարածքների հյուսիսում գտնվող ավտոկայանում հրդեհ է բռնկվել, և 18 ավտոբուս ամբողջությամբ այրվել է։

Մի քանի օր առաջ ևս ԶԼՄ-ները հաղորդել էին գրավյալ տարածքների հյուսիսում գտնվող փայտի գործարանում և մի  ճաշարանում բռնկված հրդեհի մասին: