Բռնագրավված Պաղեստինում հրդեհ է բռնկվել արդյունաբերական տարածքներից մեկում
Բռնագրավված Պաղեստինում հրդեհ է բռնկվել արդյունաբերական տարածքներից մեկում:
Չորեքշաբթի օրը եբրայական լրատվամիջոցները հայտնել են, որ Գազայի հատվածից հյուսիս գտնվող Սդերոտ քաղաքի Շաեր Հանիղհոֆ արդյունաբերական տարածքում խաղալիքների գործարան է հրկիզվել։
Սիոնիստական «Եդիոթ Ահարոնոթ» թերթի թղթակից Մատան Ցուրին սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել է, որ հրդեհը մեծ վնաս է պատճառել, սակայն զոհեր չկան։
Հրդեհի պատճառների և վնասի չափերի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Հունիսի 11-ին նույնպես եբրայական աղբյուրները հայտնել էին, որ օկուպացված տարածքների հյուսիսում գտնվող ավտոկայանում հրդեհ է բռնկվել, և 18 ավտոբուս ամբողջությամբ այրվել է։
Մի քանի օր առաջ ևս ԶԼՄ-ները հաղորդել էին գրավյալ տարածքների հյուսիսում գտնվող փայտի գործարանում և մի ճաշարանում բռնկված հրդեհի մասին: