Հանրահավաք Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի դիմաց՝ ի աջակցություն Գազայի
Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի դիմաց տարբեր խմբեր են հավաքվել՝ ի պաշտպանություն Պաղեստինի և դատապարտելու Իսրայելի ռեժիմի հարձակումները Գազայի հատվածի վրա։
Այս հավաքը տեղի ունեցավ չորեքշաբթի երեկոյան իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում՝ Մարդու իրավունքների իսլամական կազմակերպության, Ահլ ալ-Բեյթ Էսմաթի և Թահարթ իսլամական ինստիտուտի, Պաղեստինի հրեա աջակիցների և Պաղեստինին աջակցելու շոտլանդական արշավի անդամների մասնակցությամբ։

Հավաքի ընթացքում ելույթներ են ունեցել տարբեր պաղեստինամետ խմբեր ներկայացնող անձինք։
Պաղեստինին աջակցող աֆրիկյան խումբը ներկայացնող անձը այս հանրահավաքում ասաց, որ Նելսոն Մանդելան նույնպես աջակցում էր Պաղեստինին և մենք հավատարիմ մնալով նրան այս ճանապարհը շարունակելու ենք։

Մեկ ընդհանուր նպատակով այսինքն պաղեստինյան գաղափարախոսությնն ու նրանց իրավունքները պաշտպանելու և պաղեստինցիների դեմ Իսրայելի ռեժիմի հանցագործությունները դատապարտելու նպատակով Բրիտանիայի վարչապետի գրասենյակի դիմաց հանմախմբված տարբեր ազգերի ներկայացուցիչները վանկարկել են «Պաղեստինը պետք է ազատագրվի» կարգախոսը։