Գազայում հարգանքի տուրք են մատուցել նահատակված երեխաներին
Գազայի հատվածի երեխաները մոմավառություն են կազմակերպել՝ ոգեկոչելով Սիոնիստական ռեժիմի հարձակման ժամանակ նահատակված իրենց հասակակիցների հիշատակը:
Օգոստոսի 5-ից 7-ը Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների ընթացքում նահատակվել է 48 պաղեստինցի, այդ թվում՝ 17 երեխա։
Ակցիայի մասնակիցները կրել են հարձակումների ժամանակ նահատակված երեխաների նկարները:
Նրանք կրել են պաստառներ, հետևյալ գրառումներով՝ «Պաղեստինցի երեխաները խնդրում են աշխարհի ազատ մարդկանց՝ փրկել իրենց իսրայելական հրթիռներից» և «Փրկեք Պաղեստինի երեխաներին»:
Երեխաները կարգախոսներ վանկարկելով դատապարտել են Սիոնիստական ռեժիմի հարձակումը Գազայի վրա:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2008 թվականից ի վեր Գազայի հատվածի վրա Սիոնիստական բանակի հարձակումների ժամանակ նահատակվել է ավելի քան 1000 պաղեստինցի երեխա։