Մահապարտական գործողություն Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում
Օգոստոս 12, 2022 12:30 Asia/Tehran
Սաուդյան Արաբիայի ներքին անվտանգության հրամանատարը հայտարարել է Ջիդդայում իրականացված մահապարտական գործողության մասին։
Ըստ Al Jazeera Mubasher հեռուստաալիքի, Սաուդյան Արաբիայի ներքին անվտանգության հրամանատարը հայտարարություն է տարածել, որ անվտանգության ուժերի կողմից հետախուզվողներից մեկը Ջիդդայում պայթեցրել է իր մահապարտական գոտին, ինչի հետևանքով այս անձը սպանվել է, ևս չորսը, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերի երեք աշխատակիցներ, վիրավորվել են:
Գործողության մասին մանրամասներ չեն հաղորդվել: