Թուրքիայի հարձակումը Սիրիայի հյուսիս․ Սպանվել են Սիրիայի մի քանի քաղաքացիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i179302-Թուրքիայի_հարձակումը_Սիրիայի_հյուսիս_Սպանվել_են_Սիրիայի_մի_քանի_քաղաքացիներ
Թուրքայի բանակը հերթական անգամ հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա նահանգի Ռիֆի քաղաքի Այն Իսա շրանի գյուղերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2022 14:56 Asia/Tehran
  • Թուրքիայի հարձակումը Սիրիայի հյուսիս․ Սպանվել են Սիրիայի մի քանի քաղաքացիներ

Թուրքայի բանակը հերթական անգամ հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա նահանգի Ռիֆի քաղաքի Այն Իսա շրանի գյուղերը։

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքայի բանակի ուժերն ու նրանց հրամանատարության տակ գտնվող ահաբեկչական խմբավորումները հրետանուց և ականանետերից գնդակոծել են Ռիֆ քաղաքի Այն Իսայի շրջանի Ալ-Հաշիե, Մաալալակ և Ջադիդե գյուղերը և  «m4» միջազգային ճանապարհը։

ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հարձակումների հետևանքով Սիրիայի մի շարք քաղաքացիներ են զոհվել, ևս մի քանի խաղաղ բնակիչներ վիրավորվել են, մեծ վնասներ են հասցվել մարդկանց տներին և ունեցվածքին։

Իրենց երկրի հյուսիսային շրջաններում բնակվող Սիրիայի քաղաքացիները, որոնք հոգնել են Թուրքիայի շարունակական սպառնալիքներից և վարձկանների գործողություններից, բազմիցս ցույցեր կազմակերպելով պահանջել են թուրք զինվորականներից և նրանց վարձկաններից հեռանալ իրենց երկրից։ Դամասկոսը ևս բազմիցս բողոքել է Սիրիայում թուրքական ռազմական ներկայության դեմ։