Գազայի պատերազմի անուղղակի հետևանքները. Օկուպացված Պաղեստինում բացվում են հոգեթերապիայի կենտրոններ
Գազայի հատվածի դեմ Իսրայելի ռեժիմի ագրեսիայից և պաղեստինյան դիմադրության զանգվածային հրթիռային պատասխանից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարել են հոգեբանական աջակցության կենտրոններ բացելու ծրագրի մասին։
Սիոնիստական «Իսրայել Ալյոմ» թերթի կիրակի օրվա հաղորդման համաձայն՝ ռեժիմի վարչապետ և ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանը, հաշվի առնելով օկուպացված տարածքներում հարձակումների, պատերազմի և դիմադրության ուժերի գործողությունների հետևանքով սիոնիստների մոտ առաջացած հոգեբանական խնդիրները, ներկայացրել է հոգեբանական աջակցության կենտրոններ բացելու ծրագիրը:
Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ այս որոշման նպատակն է օգնել սիոնիստներին դիմակաել արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացած ցնցումներին ու վախին: