Սիոնիստ զինվոր է սպանվել յուրայինի փամփուշտից
Օգոստոս 16, 2022 08:19 Asia/Tehran
Հորդանան գետի արեւմտյան ափին սիոնիստ բանակայինների հարձակման ժամանակ նրանցից մեկը սպանվել է յուրայինի փամփուշտից:
Երեքշաբթի օրը Սիոնիստական Kan լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմը հայտարարել է, որ Հորդանան գետի արեւմտյան ափի Թուլքարմի մոտ իր զինվորներից մեկը սխալմամբ մեկ այլ զինվորի գնդակի թիրախ է դարձել և սպանվել։
Զինվորը լքել է իր դիրքը՝ առանց զինակիցներին տեղյակ պահելու, և երբ ցանկացել է վերադառնալ դիրք, մեկ այլ սիոնիստ զինվոր դիմադրության ուժերի վախից կրակել է նրա վրա։
Հաղորդման համաձայն, վթարի վայրում հետաքննություն կանցկացնի Սիոնիստական բանակի միացյալ շտաբի պետ Ավիվ Կոխավին: Զինվորի ընտանիքը տեղեկացվել է իր զինվորի մահվան մասին։