5 օրում ԱՄՆ-ն Սիրիայից գողացել է 400 տանկեր նավթ
Անցած հինգշաբթի օրվանից ԱՄՆ ուժերը Սիրիայից գողացել են 398 տանկեր նավթ՝ Իրաքում գտնվող իրենց բազաներ ուղարկելու համար:
Սիրիական պաշտոնական լրատվական գործակալության (ՍԱՆԱ) հաղորդման համաձայն՝ երեքշաբթի օրը Ալ-Մահմուդիե անցակետից ԱՄՆ-ը 65 տանկեր սիրիական նավթ է ուղարկել Իրաք: ԱՄՆ-ն անօրինական ճանապարհ է կառուցել Սիրիայի և Իրաքի միջև նավթային բեռնատարների տարանցման համար:
ՍԱՆԱ-ն հավելել է, որ ամերիկյան ուժերը, որոնք Քրդական Դեմոկրատական ուժերի (KDF) օգնությամբ վերահսկողության տակ են վերցրել Հասաքայի նավթի և գազի հիմնական հանքավայրերը, կանոնավոր և անօրինական կերպով վառելանյութ են դուրս բերում Սիրիայից։
ՍԱՆԱ-ն հստակեցրել է.«Շաբաթ և հինգշաբթի օրերին գողացված նավթ տեղափոխող 89 և 144 բեռնատարներից բաղկացած շարասյունները նույն անցակետից ուղարկվել են Իրաքի ամերիկյան բազաներ: Սա ԱՄՆ-ի կողմից միջազգային սկզբունքների շարունակական խախտման բազմաթիվ դեպքերի մի մասն է, որը թալանում է ժողովուրդների բնական պաշարները և սովի մատնում մարդկանց: