Եմենը նախազգուշացրել է երկրի հարավում Վաշինգտոնի և Փարիզի կասկածելի տեղաշարժերի մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i179752-Եմենը_նախազգուշացրել_է_երկրի_հարավում_Վաշինգտոնի_և_Փարիզի_կասկածելի_տեղաշարժերի_մասին
Ընդգծելով զինադադարի բոլոր դրույթների իրականացման անհրաժեշտությունը՝ Եմենի խորհրդարանը զգուշացրել է հարավային Եմենի օկուպացված քաղաքներում ամերիկյան և ֆրանսիական ուժերի կասկածելի տեղաշարժերի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2022 12:42 Asia/Tehran
  • Եմենը նախազգուշացրել է երկրի հարավում Վաշինգտոնի և Փարիզի կասկածելի տեղաշարժերի մասին

Ընդգծելով զինադադարի բոլոր դրույթների իրականացման անհրաժեշտությունը՝ Եմենի խորհրդարանը զգուշացրել է հարավային Եմենի օկուպացված քաղաքներում ամերիկյան և ֆրանսիական ուժերի կասկածելի տեղաշարժերի մասին։

Ընդգծելով ագրեսոր կոալիցիայի դավադրություններին և զինադադարի դրույթների կատարումից խուսափելու նրա դավաճանական փորձին դիմակայելու լիարժեք նախապատրաստումը, Եմենի խորհրդարանը հայտարարել է, որ այս զինադադարը պետք է ուղղված լինի Եմենի ժողովրդի դեմ ագրեսիային և պաշարմանը վերջ տալուն։ 

Հայտարարության մեջ Եմենի խորհրդարանը անդրադառնալով երկրի զինված ուժերի պատրաստակամությունը՝ ագրեսոր սաուդյան կոալիցիային ու նրա վարձկաններին դիմակայելուն, կոչ է արել ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը Եմենի հեղափոխության ղեկավարության ու բարձրագույն քաղաքական խորհրդի շուրջ՝ ագրեսոր կոալիցիայի ու նրա վարձկանների դավադրությունները զսպելու համար։ 

Այս հայտարարության մեջ Եմենի խորհրդարանը ևս մեկ անգամ ընդգծել է Պաղեստինի հարցում իր հաստատակամ դիրքորոշումները և լիակատար համերաշխությունը Սիրիայի և Լիբանանի ժողովրդի հետ՝ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների և հարձակումների դեմ: