Պաղեստինի ԱԳՆ-ն մի հայտարարությամբ դատապարտել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները
Դատապարտելով Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, Պաղեստինի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել անհրաժեշտ միջոցներ և պատժամիջոցներ ձեռնարկել բռնազավթիչ ռեժիմի դեմ։
Ավելի քան 70 տարի է ինչ Սիոնիստական ռեժիմը շարունակում է իր ծավալապաշտական քաղաքականությունը՝ ավերելով պաղեստինցիների տները և կառուցելով սիոնիստական ավաններ:
ՄԱԿ-ի ԱԽ-ի 2334 բանաձեւի համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի ավանաշինության գործունեությունն անօրինական է։
Պաղեստինյան լրատվական գործակալության (ՎԱՖԱ) հաղորդման համաձայն, Պաղեստինի ԱԳՆ-ն հինգշաբթի օրը իր տարածած հայտարարության մեջ Իսրայելի ռեժիմին պատասխանատու է համարել պաղեստինցիների տների ու հաստատությունների ավերման և Ղոդսում պաղեստինցիներին հալածելու համար:
Նախարարությունը Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունը համարում է օկուպացիայի և ռասիզմի վրա հիմնված քաղաքականություն: