Պաղեստինի ԱԳՆ-ն մի հայտարարությամբ դատապարտել է Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i179792-Պաղեստինի_ԱԳՆ_ն_մի_հայտարարությամբ_դատապարտել_է_Սիոնիստական_ռեժիմի_հանցագործությունները
Դատապարտելով Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները, Պաղեստինի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել անհրաժեշտ միջոցներ և պատժամիջոցներ ձեռնարկել բռնազավթիչ ռեժիմի դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2022 15:32 Asia/Tehran
  • Պաղեստինի ԱԳՆ-ն մի հայտարարությամբ դատապարտել է Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները

Դատապարտելով Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները, Պաղեստինի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել անհրաժեշտ միջոցներ և պատժամիջոցներ ձեռնարկել բռնազավթիչ ռեժիմի դեմ։

Ավելի քան 70 տարի է ինչ Սիոնիստական ​​ռեժիմը շարունակում է իր ծավալապաշտական քաղաքականությունը՝ ավերելով պաղեստինցիների տները և կառուցելով սիոնիստական ​​ավաններ:

ՄԱԿ-ի ԱԽ-ի 2334 բանաձեւի համաձայն՝ Սիոնիստական ​​ռեժիմի ավանաշինության գործունեությունն անօրինական է։

Պաղեստինյան լրատվական գործակալության (ՎԱՖԱ) հաղորդման համաձայն, Պաղեստինի ԱԳՆ-ն հինգշաբթի օրը իր տարածած հայտարարության մեջ Իսրայելի ռեժիմին պատասխանատու է համարել պաղեստինցիների տների ու հաստատությունների ավերման և Ղոդսում պաղեստինցիներին հալածելու համար:

Նախարարությունը Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքականությունը համարում է օկուպացիայի և ռասիզմի վրա հիմնված քաղաքականություն: