Աֆղանստանում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է քաղաքացիական զոհերի ամենաբարձր թիվը
Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը (UNAMA) հաղորդել է, որ երկրում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է խաղաղ բնակչության շրջանում ամենաշատ զոհերի թիվը:
Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը (UNAMA) ցավ է հայտնել Քաբուլի Սեդիղիե մզկիթում տեղի ունեցած պայթյունի և քաղաքացիական անձանց շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ, հավելելով, որ հարձակումը հերթականն էր՝ վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած պայթյունների թվում: Ըստ այդ հաղորդման՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրականացված հարձակումների հետևանքով կա 250 զոհ և վիրավոր, ինչը վերջին մեկ տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է ամսական կտրվածքով:
Չորեքշաբթի օրը, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի հյուսիսում գտնվող Սարկոթել Խայրխանե տարածքում գտնվող Սեդիղիե մզկիթում ռումբ է պայթել, ինչի հետևանքով 30 հավատացյալ զոհվել է, ևս 40-ը վիրավորվել։