Բաքվում Սիոնիստական ռեժիմի դեսպանը բազմանշանակ թվիթ է հրապարակել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i179930-Բաքվում_Սիոնիստական_ռեժիմի_դեսպանը_բազմանշանակ_թվիթ_է_հրապարակել
Բաքվում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանն իր թվիթում նշել է, որ Ադրբեջանը Երուսաղեմը բռնազավթած ռեժիմի մտերիմ բարեկամն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2022 12:34 Asia/Tehran
  • Բաքվում Սիոնիստական ռեժիմի դեսպանը բազմանշանակ թվիթ է հրապարակել

Բաքվում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանն իր թվիթում նշել է, որ Ադրբեջանը Երուսաղեմը բռնազավթած ռեժիմի մտերիմ բարեկամն է:

Դեսպանը Ադրբեջանին հիշատակել է որպես  Իսրայելի ինչպես նաև Թուրքիայի մտերիմ բարեկամ:

 

Ջորջ Դիկը գրել է.«Ադրբեջանն Իսրայելի և Թուրքիայի մտերիմ բարեկամն է։ Բաքուն կարևոր դեր խաղաց Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների սերտացման գործում։ Ուստի մենք երախտապարտ ենք Ադրբեջանի ղեկավարությանը»։

Դեսպան Դիկն ավելի վաղ հայտարարել էր Բաքվին ուղղված Սիոնիստական ​​ռեժիմի նոր առաջարկի և իսրայելական գյուղատնտեսական տեխնոլոգիաներով  Ադրբեջանում ռազմավարական գյուղատնտեսական արտադրանքի և հացահատիկի, հատկապես ցորենի արտադրության ոլորտում  նոր համագործակցության մեկնարկի մասին։

Փորձագետների կարծիքով՝ Իսրայելը փորձում է առաջ տանել Ադրբեջանում իր ազդեցության նախագիծը և Բաքվին կախվածության մեջ դնելով Թել Ավիվից։