Սաուդյան ագրեսիվ կոալիցիան թալանում է Եմենի նավթը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i179978-Սաուդյան_ագրեսիվ_կոալիցիան_թալանում_է_Եմենի_նավթը
Եմենի ազգային փրկության կառավարության նավթի նախարարը հայտարարել է, որ ագրեսիվ սաուդա-էմիրաթական կոալիցիան 2018 թվականից ի վեր միլիարդավոր դոլարների նավթ է գողացել այդ երկրից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2022 04:30 Asia/Tehran
  • Սաուդյան ագրեսիվ կոալիցիան թալանում է Եմենի նավթը

Եմենի ազգային փրկության կառավարության նավթի նախարարը հայտարարել է, որ ագրեսիվ սաուդա-էմիրաթական կոալիցիան 2018 թվականից ի վեր միլիարդավոր դոլարների նավթ է գողացել այդ երկրից։

Եմենի ազգային փրկության կառավարության նավթի նախարար Ահմեդ Դարեսը շաբաթ երեկոյան հայտարարել է, որ 2018 թվականից մինչև այս տարվա հուլիսը կոալիցիոն ուժերը գողացել են 130 միլիոն 41 հազար 500 բարել նավթ։

Դարեսի խոսքով՝ միայն 2018 թվականից ի վեր սաուդա-էմիրաթական ագրեսիվ կոալիցիայի կողմից թալանված եմենի նավթի արժեքը գնահատվել է 9 միլիարդ 490 միլիոն դոլար։

Վերջին տարիներին ագրեսոր Սաուդյան կոալիցիան բազմիցս գրավել է վառելիք, պարենային և բժշկական սարքավորումներ տեղափոխող եմենական նավերը: