Սիրիայի և Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների միջև կիրականացվի դիվանագիտական պատվիրակությունների փոխանակում
Սիրիայի ԱԳ նախարարը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարարի հետ Դամասկոսի և Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների միջև դիվանագիտական պատվիրակությունների փոխանակման հարցով։
SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ ալ-Մեդադը երեքշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ընդգծել է Սիրիայի աջակցությունը Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին։
Սիրիայի ԱԳ նախարարն ասել է.«Ռուս-սիրիական հարաբերություններում բազմաթիվ զարգացումների ականատես ենք և ողջ մարդկությանը սպառնացող նացիստական ուժերի դեմ պատերազմում կանգնած ենք Ռուսաստանի կողքին:
Ֆեյսալ Ալ-Մեղդադն ասել է.«Արևմուտքի մտադրությունը բացահայտելուց և Ուկրաինան Ռուսաստանի դեմ օգտագործելուց հետո Ռուսաստանի ռազմական գործողությունը «օրինական և արդարացի» է, և Սիրիան կանգնած է Ռուսաստանի կողքին՝ ընդդեմ նեոնացիստների»։
Լավրովն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի կողմից Սիրիային ցուցաբերվող աջակցության շարունակությունը և Սիրիայի միասնությունն ու անվտանգությունը պաշտպանելուն ուղղված ջանքերը։