Հրթիռային հարձակումներ Սիրիայի Դեյր էլ-Զորում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i180316-Հրթիռային_հարձակումներ_Սիրիայի_Դեյր_էլ_Զորում_գտնվող_ամերիկյան_ռազմաբազաների_վրա
Չորեքշաբթի օրը լրատվական աղբյուրները հայտնել են Սիրիայի արևելյան Դեյր էլ-Զոր նահանգում 2 ամերիկյան ռազմաբազաների վրա իրականացված հրթիռային հարձակման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2022 07:36 Asia/Tehran
  • Հրթիռային հարձակումներ Սիրիայի Դեյր էլ-Զորում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա

Չորեքշաբթի օրը լրատվական աղբյուրները հայտնել են Սիրիայի արևելյան Դեյր էլ-Զոր նահանգում 2 ամերիկյան ռազմաբազաների վրա իրականացված հրթիռային հարձակման մասին։

Չորեքշաբթի օրն իրաքյան «Սաբերին» լրատվական ալիքը հայտնել է, որ հրթիռակոծվել է Դեյր էլ-Զոր նահանգի արևելքում գտնվող «Ալ-Օմար» նավթահանքում գտնվող ամերիկյան ռազմաբազան:

«Սաբերին» լրատվական հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն 5 հրթիռ է կպել այս բազային:

Որոշ աղբյուրներ հայտարարել են, որ հարձակման հետ միաժամանակ նաև հրթիռակոծվել է Դեյր Էլ-Զորում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում գտնվող ամերիկյան ռազմաբազան:

Հարձակման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Ամերիկացի զորայինները և նրանց հետ կապված ահաբեկչական տարրերը երկար ժամանակ անօրինական կերպով գտնվում են Սիրիայի հյուսիսում և արևելքում և երկրի նավթային պաշարներն ու հացահատիկային պաշարները թալանելուց բացի, գործողություններ են իրականացնում այս տարածաշրջանի բնակիչների և սիրիական ուժերի դեմ։