Պաղեստինցի բանտարկյալների զանգվածային գործադուլ
Հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալներ զանգվածային գործադուլ են սկսել՝ շարունակելով իրենց բողոքի ակցիաները։
Այս ռեժիմի բանտերում պաղեստինցի բանտարկյալների դեմ սիոնիստ զինվորականների թշնամական գործողությունները շարունակվում են։
Պաղեստինյան «Ալ-Ասիր» ակումբը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի բանտային վարչակազմի կանոններին բանտարկյալների անհնազանդության առաջին քայլը սկսվել է հինգշաբթի օրը։
Ակումբը հավելել է, որ հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալներ գործադուլ են արել բանտերում և որոշել են լուծարել իրենց վերահսկողական կոմիտեները բոլոր բանտերում։
Երկուշաբթի օրը Պաղեստինի բանտարկյալների ակումբը հայտարարեց պաղեստինցի բանտարկյալների բողոքի ակցիաների մեկնարկի մասին։
Այդ միջոցները ներառում են՝ անվտանգության ստուգումների համար բանտախցերը լքելուց հրաժարվելը: Նաև սկսվելու է բանտարկյալների հացադուլը:
Այժմ մոտ 4500 պաղեստինցի, այդ թվում՝ 40 կին և 250 երեխա, գտնվում են Սիոնիստական ռեժիմի բանտերում։