Հեզբոլլահ. Հաջորդ պատերազմում կավարտվի նաև Սիոնիստական ռեժիմի կյանքը
Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման կենտրոնական խորհրդի անդամը զգուշացրել է, որ եթե Սիոնիստական ռեժիմը հարձակվի այս երկրի վրա, նրա կյանքը կավարտվի։
Լիբանանի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հասան ալ-Բաղդադին հինգշաբթի օրը նշել է.«Սիոնիստականռեժիմը հասկացել է Հեզբոլլահի ուժն ու անկեղծությունը և Հեզբոլլահի դեմ փորձել է մեծ ու փոքր պատերազմներ»:
Նշելով, որ Հեզբոլլահը հաղթել է այս պատերազմներում, հատկապես 33-օրյա պատերազմում, որը նվաստացրեց Սիոնիստական ռեժիմին, Ալ-Բաղդադին նշել է.«Հեզբոլլահը պարտության է մատնել Սիոնիստական ռեժիմին»:
Ալ-Բաղդադին հավելել է.«Լիբանանի վրա Իսրայելի հարձակման պատասխանը կլինի համապատասխան ագրեսիայի բնույթին, և եթե այն հասնի երրորդ պատերազմին, դա կլինի վերջին պատերազմը, և այս ռեժիմի կյանքը կավարտվի դրանով»։
Ծովային սահմանների գծման շուրջ Սիոնիստական ռեժիմի հետ Լիբանանի վեճից հետո Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլան Սիոնիստական ռեժիմին զգուշացրել է.«Եթե այս ոլորտում իրականացվեն Լիբանանի կառավարության պահանջները, մենք կշարժվենք դեպի խաղաղություն, բայց եթե Լիբանանը չստանա իր ցանկալի իրավունքները, ապա մենք կգնանք դեպի լարվածություն»։