Պաղեստինցիները Հորդանան գետի արևմտյան ափին զինված դիմադրություն են ցուցաբերել սիոնիստների ագրեսիային
Լրատվական աղբյուրները հաղորդում են, որ պաղեստինցիները Հորդանան գետի արևմտյան ափին զինված դիմադրություն են ցուցաբերել սիոնիստների ագրեսիային:
«Եդիոտ Ահարոնոտ» թերթը հայտնել է, որ Ռամալլայի մերձակայքում գտնվող Սիոնիստական ռեժիմի ռազմական հենակետը հարձակման է ենթարկվել պաղեստինցիների կողմից:
Սիոնիստական ռեժիմի 14-րդ ալիքը նույնպես հաղորդել է, որ պաղեստինցիները Օֆրա շրջանի մերձակայքում և Հորդանան գետի արևմտյան ափի Յիցհար շրջանում երկու անգամ կրակել են սիոնիստ զինվորների ուղղությամբ:
Պաղեստինյան «Շահաբ» լրատվական գործակալությունը, հղում անելով եբրայական աղբյուրներին, գրել է, որ Ռամալլայի Նաբի Սալեհ գյուղերի հողերի վրա կառուցված Նաֆիա Ցուֆ սիոնիստական բնակավայրի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է մեկ իսրայելցի զինվոր։
Պաղեստինի իրավապաշտպան կազմակերպությունները վերջերս հայտարարել են, որ հուլիսին օկուպացված տարածքներում իրականացվել է Դիմադրության 649 գործողություն, որոնց արդյունքում վիրավորվել է 26 իսրայելցի։