Բաղդադի Կանաչ գոտում տեղի ունեցած բախումների հետևանքով կա առնվազն 30 զոհ
Օգոստոս 30, 2022 08:19 Asia/Tehran
Reuters-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի օրն Իրաքում տեղի ունեցած բախումների զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորներինը՝ 350-ի:
Երկուշաբթի օրը, քաղաքականությունից հեռանալու մասին Մողթադա Սադրի հայտարարությունից հետո, նրա կողմնակիցները ներխուժել են Բաղդադի Կանաչ գոտում գտնվող նախագահական պալատ:
Ոստիկանությունը ժամեր անց իր վերահսկողության տակ է առել նախագահյի նստավայրը, որից հետո ցուցարարները հեռացել են տարածքից:

Reuters-ը երեքշաբթի հաղորդել է, որ բժշկական աղբյուրների տվյալներով՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած բախումների հետևանքով կա 30 զոհ, 350 վիրավոր:
Պիտակ