Իրաքի վարչապետը սպառնացել է հրաժարական տալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i180754-Իրաքի_վարչապետը_սպառնացել_է_հրաժարական_տալ
Իրաքի վարչապետը սպառնացել է, որ եթե անկարգությունները շարունակվեն, հրաժարական կտա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 31, 2022 08:38 Asia/Tehran
  • Իրաքի վարչապետը սպառնացել է հրաժարական տալ

Իրաքի վարչապետը սպառնացել է, որ եթե անկարգությունները շարունակվեն, հրաժարական կտա:

Իրաքի վարչապետ Մուստաֆա Քազեմին երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ եթե անկարգությունները շարունակվեն,  հրաժարական կտա վարչապետի պաշտոնից և դրա պատասխանատվությունը կկրեն երկրում քաոս առաջացնողները: 

Նույն օրը, նախագահ Բարհամ Սալեհը  հեռուստատեսային ելույթում կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

Նա նշել է. «Ազգային ըմբռնման վրա հիմնված վաղաժամկետ ընտրությունները կարող են քաղաքական հակամարտությունների և բախումների փոխարեն լուծում լինել ծանր ճգնաժամի համար, օգնել ճգնաժամի լուծմանը, երաշխավորել քաղաքական և սոցիալական կայունություն և իրականացնել իրաքցիների ցանկությունները»։