Պակիստանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 1100 մարդ է մահացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i180758-Պակիստանում_ջրհեղեղների_հետևանքով_ավելի_քան_1100_մարդ_է_մահացել
Անցած շաբաթ Պակիստանի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել և այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին հորդորել են օգնություն ցուցաբերել։
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Օգոստոս 31, 2022 04:21 Asia/Tehran

Անցած շաբաթ Պակիստանի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել և այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին հորդորել են օգնություն ցուցաբերել։

Պակիստանում ջրհեղեղներն ավելի քան 1100 մարդու կյանք են խլել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ասիմ Իֆտիխարին։

«Աղետի ծավալների մասին պատկերացում կազմելու համար բավական է նշել, որ տուժել է ավելի քան 33 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 1100-ը մահացել են, այդ թվում` կանայք և երեխաներ: Տուժածներից ավելի քան 1600-ը վնասվածքներ են ստացել: Ավելի քան 1 միլիոն տուն ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է: Ավելի քան 700 000 գլուխ անասուն է սատկել»,- ասել է Իֆտիխարին իր տեսաուղերձում։

Անցած շաբաթ Պակիստանի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել և այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին կոչ են արել օգնություն ցուցաբերել։ Վերջին 30 տարում Պակիստանում տեղումների միջին քանակը 134 մմ է կազմել, իսկ այս տարի` 388,7 մմ։

 

armeniasputnik.am