Հրթիռային հարձակում Սիրիայի Դեյր Զոր քաղաքում գտնվող ամերիկյան ամենամեծ ռազմաբազայի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i181118-Հրթիռային_հարձակում_Սիրիայի_Դեյր_Զոր_քաղաքում_գտնվող_ամերիկյան_ամենամեծ_ռազմաբազայի_վրա
Սիրիայում Ալ-Ալամ-ի թղթակիցը հայտնել է, որ 3 հրթիռ է արձակվել Սիրիայի Դեյր ալ-Զոր քաղաքի արևելքում գտնվող ամենամեծ նավթահանքի հարևանությամբ գտնվող ԱՄՆ ամենամեծ ռազմաբազայի ուղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2022 07:59 Asia/Tehran
  • Հրթիռային հարձակում Սիրիայի Դեյր Զոր քաղաքում գտնվող ամերիկյան ամենամեծ ռազմաբազայի վրա

Սիրիայում Ալ-Ալամ-ի թղթակիցը հայտնել է, որ 3 հրթիռ է արձակվել Սիրիայի Դեյր ալ-Զոր քաղաքի արևելքում գտնվող ամենամեծ նավթահանքի հարևանությամբ գտնվող ԱՄՆ ամենամեծ ռազմաբազայի ուղությամբ։

Ալ Ալամ-ի թղթակիցը հայտարարել է, որ այս շաբաթ երեկոյան 3 «Կատյուշա» հրթիռներ թիրախ են դարձրել Դեյր ալ Զոր քաղաքի արևելքում գտնվող «Ալ-Օմար» նավթահանքում գտնվող ամերիկյան օկուպացիոն ուժերի ռազմաբազան։

Այս հաղորդման համաձայն՝  հրթիռային հարձակումն իրականացվել է Բադիե ալ-Մայադինից։

Անցած տարիներին ԱՄՆ-ն աջակցել է անջատողական աշխարհազորայիններին և գրավել Սիրիայի նավթով հարուստ տարածքները՝ ահաբեկչության և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ավելի վաղ հստակ ասել էր, որ Սիրիայում ամերիկացի զինվորականների ներկայությունը նավթահորերի պատճառով է։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio