Հրթիռային հարձակում Սիրիայի Դեյր Զոր քաղաքում գտնվող ամերիկյան ամենամեծ ռազմաբազայի վրա
Սիրիայում Ալ-Ալամ-ի թղթակիցը հայտնել է, որ 3 հրթիռ է արձակվել Սիրիայի Դեյր ալ-Զոր քաղաքի արևելքում գտնվող ամենամեծ նավթահանքի հարևանությամբ գտնվող ԱՄՆ ամենամեծ ռազմաբազայի ուղությամբ։
Ալ Ալամ-ի թղթակիցը հայտարարել է, որ այս շաբաթ երեկոյան 3 «Կատյուշա» հրթիռներ թիրախ են դարձրել Դեյր ալ Զոր քաղաքի արևելքում գտնվող «Ալ-Օմար» նավթահանքում գտնվող ամերիկյան օկուպացիոն ուժերի ռազմաբազան։
Այս հաղորդման համաձայն՝ հրթիռային հարձակումն իրականացվել է Բադիե ալ-Մայադինից։
Անցած տարիներին ԱՄՆ-ն աջակցել է անջատողական աշխարհազորայիններին և գրավել Սիրիայի նավթով հարուստ տարածքները՝ ահաբեկչության և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ավելի վաղ հստակ ասել էր, որ Սիրիայում ամերիկացի զինվորականների ներկայությունը նավթահորերի պատճառով է։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio