Սիրիայի Ալ-Ղամիշլի քաղաքում կառուցվել է ամերիկյան կոալիցիայի երրորդ ռազմաբազան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i181170-Սիրիայի_Ալ_Ղամիշլի_քաղաքում_կառուցվել_է_ամերիկյան_կոալիցիայի_երրորդ_ռազմաբազան
ԱՄՆ կոալիցիոն ուժերը նոր ռազմաբազա են կառուցել Ալ-Հասակայից հյուսիս գտնվող Ալ-Ղամիշլի քաղաքի արվարձանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2022 04:15 Asia/Tehran
  • Սիրիայի  Ալ-Ղամիշլի քաղաքում կառուցվել է ամերիկյան կոալիցիայի երրորդ ռազմաբազան

ԱՄՆ կոալիցիոն ուժերը նոր ռազմաբազա են կառուցել Ալ-Հասակայից հյուսիս գտնվող Ալ-Ղամիշլի քաղաքի արվարձանում:

 Նաքարա գյուղում կառուցված բազան երրորդն է այս տարածքում: Մյուս երկու հենակետերը գտնվում են Հիմո և Թալ Ֆարս գյուղերում:

Նոր կառուցված բազան կարևոր է նրանում, որ այն գտնվում է Ալ-Ղամիշլիի օդանավակայանի մոտ՝ ռուսական ուժերի վերահսկողության տակ և համարվում է Սիրիայի հյուսիս-արևելքում միջազգային կոալիցիոն ուժերի հիմնական բազան։

Ըստ այս հաղորդման՝  բազայի կառուցումը համընկել է Իրաքի Քուրդիստանի շրջանից ռազմական տեխնիկայի և զինամթերքի տեղափոխման հետ: Ուրբաթ օրը նույնպես  զինտեխնիկայի հերթական խմբակքանակը տեղափոխվել է այս տարածաշրջան։