Սիրիայի արտգործնախարար.Իրանն աչալրջությամբ ու խիզախությամբ հետևում է միջուկային գործին
Իրանի նախագահի տեղակալի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցներն ահաբեկչության ամենանենգ տեսակն են և ասել .«Միջուկային թղթածրարի հարցում Իրանն աչալրջությամբ ու խիզախությամբ է գործում»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակություն, Սիրիա այցելած Իրանի վարչական և աշխատանքային կազմակերպության տնօրեն, Իրանի նախագահի տեղակալ Մեյսամ Լաթիֆին հանդիպում և զրույց է ունեցել այդ երկրի արտգործնախարար՝ Ֆեյսալ Մեղդադի հետ:
Այդ հանդիպման ժամանակ, կողմերը խոսել են վարչական ու աշխատանքային ոլորտում փոձերի փոխանակման և Իրանի միջուկային բանակցությունների հետ կապված հարցերի մասին:
Այս հանդիպմանը Սիրիայի ԱԳ նախարարը դատապարտել է ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները և ասել. «Այս միակողմանի գործողությունները անբարոյական են և ահաբեկչության ամենավատ տեսակը»:
Ալ-Մեղդադը նշել է, որ Սիրիան կանգնած է ԻԻՀ կողքին, որնը աչալրջությամբ ու խիզախությամբ հետևում է միջուկային գործին:
Հանդիպման մեկ այլ բաժնում Ֆեյսալ Մեղդադը մատնանշել է երկու երկրների հարաբերությունների խորությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում և Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ համագործակցությունը վարչական գործերի բարեփոխման ուղղությամբ և ընդգծել, որ Սիրիան կվերացնի հանրային հատվածի ընդլայնման ճանապարհին գոյություն ունեցող բոլոր խոչընդոտները:
ԻԻՀ փոխնախարարն այս հանդիպմանը ընդգծել է երկու երկրների հարաբերությունների խորությունը և բոլոր ոլորտներում դրանք ամրապնդելու և առկա մարդկային ռեսուրսներն ու հնարավորություններն օգտագործելու ընդհանուր կամքը և ասել, որ դա ի շահ երկու երկրների ժողովուրդների է:
Լաթիֆին նաև ընդգծել է երկու երկրների պատրաստակամությունը՝ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր վարչական համագործակցության ամրապնդման և այդ կապակցությամբ ստորագրված համաձայնագրերի իրականացման ուղղությամբ։
Վերջում ԻԻՀ փոխնախագահն ընդգծել է Իրանի հաստատակամ դիրքորոշումը Սիրիային և այդ երկրի ինքնիշխանությանն ու ամբողջականությանն աջակցելու հարցում:
Լաթիֆին ավելի վաղ հանդիպել ու զրուցել էր Սիրիայի վարչապետի հետ։