Սիրիայի արտգործնախարար.Իրանն աչալրջությամբ ու խիզախությամբ հետևում է միջուկային գործին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i181248-Սիրիայի_արտգործնախարար.Իրանն_աչալրջությամբ_ու_խիզախությամբ_հետևում_է_միջուկային_գործին
Իրանի նախագահի տեղակալի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցներն ահաբեկչության ամենանենգ տեսակն են և ասել .«Միջուկային թղթածրարի հարցում Իրանն աչալրջությամբ ու խիզախությամբ է գործում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2022 07:43 Asia/Tehran
  • Սիրիայի արտգործնախարար.Իրանն աչալրջությամբ ու խիզախությամբ հետևում է միջուկային գործին

Իրանի նախագահի տեղակալի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցներն ահաբեկչության ամենանենգ տեսակն են և ասել .«Միջուկային թղթածրարի հարցում Իրանն աչալրջությամբ ու խիզախությամբ է գործում»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակություն, Սիրիա այցելած Իրանի վարչական և աշխատանքային կազմակերպության տնօրեն, Իրանի նախագահի տեղակալ Մեյսամ Լաթիֆին հանդիպում և զրույց է ունեցել այդ երկրի արտգործնախարար՝ Ֆեյսալ Մեղդադի հետ:

Այդ հանդիպման ժամանակ, կողմերը խոսել են վարչական ու աշխատանքային ոլորտում փոձերի փոխանակման և Իրանի միջուկային բանակցությունների հետ կապված հարցերի մասին:

Այս հանդիպմանը Սիրիայի ԱԳ նախարարը դատապարտել է ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները և ասել. «Այս միակողմանի գործողությունները անբարոյական են և ահաբեկչության ամենավատ տեսակը»:

Ալ-Մեղդադը նշել է, որ Սիրիան կանգնած է ԻԻՀ կողքին, որնը աչալրջությամբ ու խիզախությամբ հետևում է միջուկային գործին:

Հանդիպման մեկ այլ բաժնում Ֆեյսալ Մեղդադը մատնանշել է երկու երկրների հարաբերությունների խորությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում և Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ համագործակցությունը վարչական գործերի բարեփոխման ուղղությամբ և ընդգծել, որ Սիրիան կվերացնի հանրային հատվածի ընդլայնման ճանապարհին գոյություն ունեցող բոլոր խոչընդոտները:

ԻԻՀ փոխնախարարն այս հանդիպմանը ընդգծել է երկու երկրների հարաբերությունների խորությունը և բոլոր ոլորտներում դրանք ամրապնդելու և առկա մարդկային ռեսուրսներն ու հնարավորություններն օգտագործելու ընդհանուր կամքը և ասել, որ դա ի շահ երկու երկրների ժողովուրդների է:

Լաթիֆին նաև ընդգծել է երկու երկրների պատրաստակամությունը՝ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր վարչական համագործակցության ամրապնդման և այդ կապակցությամբ ստորագրված համաձայնագրերի իրականացման ուղղությամբ։

Վերջում ԻԻՀ փոխնախագահն ընդգծել է Իրանի հաստատակամ դիրքորոշումը Սիրիային և այդ երկրի ինքնիշխանությանն ու ամբողջականությանն աջակցելու հարցում:

Լաթիֆին ավելի վաղ հանդիպել ու զրուցել էր Սիրիայի վարչապետի հետ։