Գանց.Իսրայելում ներքին պառակտման խորացումը կհանգեցնի քաղաքացիական պատերազմի
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը, խոստովանելով այդ ռեժիմի թերություններն ու ներքին պառակտումները և ռեժիմի ներսում տիրող խորը քաղաքական ճգնաժամը, սիոնիստ մյուս առաջնորդներին ու կուսակցություններին ասել է, որ Իսրայելի ներսում պառակտման խորացումը կհանգեցնի քաղաքացիական պատերազմի։
Սիոնիստական ռեժիմի ռադիոյի չորեքշաբթի օրվա հաղորդման համաձայն՝ պատերազմի նախարար Բենի Գանցը նախընտրական ծրագրում զգուշացրել է սիոնիստներին ռեժիմի ներքաղաքական իրավիճակի բարդության կապակցությամբ:
Նա ասել է.-«Ցանկացած ոք, ով քայլում է Իսրայելում գոյացած ճեղքվածքն ու պառակտումը խորացնելու ուղղությամբ, կնպաստի քաղաքացիական պատերազմի ծագմանը»:
Սւիոնիստական ռեժիմի ներքին անմխիթար իրավիճակի մասին և սպասվող խորհրդարանական ընտրությունների համար քաղաքական մրցակցությունների վերաբերյալ Գանցն ասել է.«Իսրայելում քաղաքական իրավիճակը բարդ է, և մենք ունենք երեք ճանապարհ: Նախ՝ Բենիամին Նեթանյահուի գլխավորած ռասիստական աջակողմյան կաբինետի ձևավորումը, որը կլինի մեր ժողովրդավարությանը վերջ դնելու կնիքը։ Երկրորդ՝ վեցերորդ անգամ ընտրությունների կրկնելը և երրորդ՝ իմ ընտրվելը և կայուն ու ռազմական կաբինետ ձևավորելու գործում իմ հաջողությունը»: