Արբաինի արարողությանը մասնակցելու համար Իրաք է ժամանել 20 միլիոն ուխտավոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i181568-Արբաինի_արարողությանը_մասնակցելու_համար_Իրաք_է_ժամանել_20_միլիոն_ուխտավոր
ԶԼՄ-ները հաղորդել են, որ Արբաինի արարողություններին մասնակցելու համար Իրաք է ժամանել 20 միլիոն ուխտավոր:
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Սեպտեմբեր 10, 2022 08:19 Asia/Tehran

ԶԼՄ-ները հաղորդել են, որ Արբաինի արարողություններին մասնակցելու համար Իրաք է ժամանել 20 միլիոն ուխտավոր:

Կորոնավիրուսաի համավարակի պատճառով երկու տարի շարունակ կիրառված սահմանափակումներից հետո, այս տարի Արբաինի արարողությունն անց է կացվում ավելի մեծ խանդավառությամբ

Ավելի վաղ, Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը խնդրել էր իրանցի ուխտավորներին կառավարել իրենց ուղևորությունն Իրաք և կրճատել  Քարբալայում ու Նաջաֆում կացության օրերը:  

Ուխտավորների չափազանց մեծ թվի և համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով,  դեպի Իրաք տանող սահմանային անցակետերը փակվել են և դադարեցվել է Արբաինի համար մուտքի հատուկ թույլտվության տրամադրումը:
Հաջջի ուխտագնացության ժամանակ  մուսուլմանների հսկայական հավաքից բացի, ամեն տարի Իմամ Հոսեյնի  նահատակության  տարելիցին և քառասնօրյակին Մուհարրամ և Սաֆար սրբազան ամիսներին  ավանդական և կրոնական արարողություններ են անցկացվում իմամ Հոսեյնի  հիշատակին։  Մզկիթներում , փողոցներում և սրբավայրերում մեծ սիրով ու ոգևորությամբ անցկացվում են սգո  արարողություններ։ Արբաինի քայլերթն այս  ոգևորության ու սիրո ամենաակնառու դրսեւորումն է։ Թեև Արբաինի քայլերթը տարիներ շարունակ դարձել է համաշխարհային իրադարձություն, սակայն, ցավոք, կոնկրետ քաղաքական պատճառներով այն խստորեն ցենզուրայի  է ենթարկվում համաշխարհային մասշտաբով, և չի խոսվում այս երթի համատարածության ու վեհության մասին։