Սիոնիստ զինվորականը խոստովանել է, որ Իսրայելը ռազմական ոլորտում լուրջ խնդիրներ ունի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i181636-Սիոնիստ_զինվորականը_խոստովանել_է_որ_Իսրայելը_ռազմական_ոլորտում_լուրջ_խնդիրներ_ունի
Սիոնիստ սպան հայտարարել է, որ ռեժիմը ռազմական ոլորտում լուրջ բացթողումներ ունի և հայտնվել է դժվարությունների մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2022 03:57 Asia/Tehran
  • Սիոնիստ զինվորականը խոստովանել է, որ Իսրայելը ռազմական ոլորտում լուրջ խնդիրներ ունի

Սիոնիստ սպան հայտարարել է, որ ռեժիմը ռազմական ոլորտում լուրջ բացթողումներ ունի և հայտնվել է դժվարությունների մեջ։

«Ալ Մայադին»-ի հաղորդմամբ՝ ռեժիմի պահեստային սպաներից Ալոն Աբիթարն ասել է, որ Իսրայելը հայտնվել է վերջին 15 տարիների ամենամտահոգիչ իրավիճակում:

Նա նշել է. «Մենք տեսնում ենք աշխարհազորայինների, ովքեր  ցանկանում են զինված գործողություններ իրականացնել»:

Ռեժիմի ԶԼՄ-ները հաղորդել են, որ  Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների իրականացրած գործողություններից հետո դեռևս  հնչում են նախազգուշացումներ, և ռեժիմի բանակը բերված է ամենաբարձր պատրաստվածության վիճակի:

Հարկ է նշել, որ վերջին շաբաթներին Հորդանան գետի Արևմտյան ափի տարբեր շրջաններում պաղեստինցիների կողմից իրականացված մեծաթիվ գործողությունները մտահոգել են  ռեժիմի ղեկավարներին։